Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պետք է ունենալ ազգային պետական շահ

Պետք է ունենալ ազգային պետական շահ
12.10.2024 | 06:03

Մեծ քաղաքականության մեջ չկա հավատարմություն, խոստում կամ բարեկամություն։

Կա առաջնահերթ սեփական շահ, հանուն որի երկրները զոհաբերում են բարեկամությունը, տված խոստումները, հավատարմությունն ու դաշնակցային հարաբերությունները։

Ռուսաստանը երեկ աչք փակեց Արցախի հանձնման վրա, որովհետև այդպես էր թելադրում իր շահը։ Նույն կերպ վաղը ԱՄՆ-ը զոհաբերելու է Ուկրաինան, որովհետև այդպես կթելադրի Ռուսաստանի հետ իր պայմանավորվածությունը։

Առաջնահերթ պետք է ունենալ ազգային պետական շահ՝ հույս չդնելով որևէ դաշնակցի վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ